Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն, առնվազն չորս տարիների զարգացումների համատեքստում. «Ժամանակ»

Հունիս 14,2019 12:08

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ուսումնասիրությունը, որի մասին օրերս հայտարարել էր նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գտնվում է ՊՆ-ում և այն կտրամադրեն Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին: Դավիթ Տոնոյանը, որն այդ շրջանում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, նշել է, որ պատրաստ են գործակցել հանձնաժողովի հետ և, եթե կան հանրությանը հուզող հարցեր, ապա դրանք պետք է ստանան պատասխան, որպեսզի նաև վերանան սխալ հետևությունները, որոնք կարող էին ծագած լինել հակառակորդի քարոզչական աշխատանքի հետևանքով: Նախարարը նշել է, որ ՊՆ-ում եղած ուսումնասիրությունը մասնագիտական ուսումնասիրություն է: Մասնագիտականությունը այս օրերին բավականին աշխուժորեն քննարկվում է և ակնառու է, որ հատկապես նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր շահարկում են այն, որ խորհրդարանի հանձնաժողովը պատերազմի ուսումնասիրման մասնագիտական համարժեք հարթակ չէ: Առերևույթ դա կարող է լինել և այդպես: Մյուս կողմից, պատերազմի հանգամանքները չեն լինում լոկ մասնագիտական, այն էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն, թերևս ոչ թե չորս օրերի, և ոչ էլ չորս շաբաթների կամ ամիսների, այլ, թերևս, առնվազն չորս տարիների զարգացումների համատեքստում, որովհետև, խոշոր հաշվով, այդ պատերազմը զարգանում էր մի քանի ներքին և արտաքին քաղաքական գծերի զուգահեռ ծավալումով, սկսած ներքին կառավարումից և ներհամակարգային հարաբերությունների թեժացումից, համակարգի տարբեր թևերի՝ իշխանության համար սրվող պայքարից մինչև այդ ֆոնին զուգահեռ Հայաստանի Եվրաասոցացման գործընթաց, վերջին պահին դրա տապալում Եվրասիական շրջադարձ փաստացի մեկ գիշերում, քաղաքական հետևանքներ, զուգահեռ Ադրբեջանի լկտիացում և քայլ առ քայլ ագրեսիվացում առաջնագծում, և զուգահեռ փակվող օղակով այդ ամենի ֆոնին հայկական ներքին կյանքում կառավարման տրամաբանության բացարձակ անփոփոխություն՝ չնայած ուղղակի աղաղակող արագությամբ աճող մարտահրավերներին: Ահա, թե ինչու է համարժեք խորհրդարանական ֆորմատը, որովհետև ամենևին լոկ կամ նույնիսկ առավելապես նեղ մասնագիտական և քրեաիրավական հարցեր չէ, որ պետք է պարզի հանձնաժողովը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930