Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանը բարեկամ երկրների հնգյակում է: Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հրապարակած հետազոտության տվյալները:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը բարեկամ երկիր համարողները նախորդ տարվա համեմատ ավելացել են՝ 11%-ից հասնելով 22%-ի:
Հարցման մասնակիցների մեծ մասը բարեկամ և դաշնակից երկրներ են համարում Բելառուսը, Չինաստանը և Ղազախստանը: Ընդ որում, Բելառուսը բարեկամ համարողների թիվը մեկ տարում 49%-ից դարձել է 62%: Չինաստանը հիշատակել են հարցման մասնակիցները 42%-ը, Ղազախստանը՝ 38%-ը: Բարեկամ երկրների հնգյակում է նաև Ադրբեջանը (16%):
Ռուսաստանի համար թշնամի երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը, նրան հաջորդում են Ուկրաինան և Մեծ Բրիտանիան: Սակայն անցյալ տարվա համեմատությամբ կտրուկ նվազել է ԱՄՆ-ը թշնամի երկիր համարողների թիվը (78%-ից հասնելով 67%-ի): Թշնամի երկրների հնգյակում են նաև Լատվիան և Լիտվան:
Կարդացեք նաև
Հարցումն անցկացվել է 2019թ. մայիսի 24-29-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1616 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ