Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարն առաջնայնություն հայտարարած այսօրվա չինովնիկները թքած ունենալով ցանկացած որոշման վրա, 14 ամիս խորհրդի նիստ չեն գումարել. «Հրապարակ»

Հունիս 14,2019 11:15

Կառավարության աշխատակազմում կա Հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն՝ իր աշխատակազմով, աթոռ-սեղանով, աշխատավարձերով, թաշախուստով։

Պարզվում է, որ ծրագրերի կատարմանը հանրության ավելի գործուն մասնակցությունն ապահովելու նպատակով, նույնիսկ ստեղծվել է կառավարության հատուկ պաշտոնական կայքէջ՝ https://anti-coruption.gov.am: Կայքէջի թարմացումների պատասխանատուն հենց Հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունն է։ Ահա, հենց այս կայքէջից էլ տեղեկանում ենք, որ վերջին անգամ խորհուրդը նիստ է գումարել 2018թ. մարտի 22-ին։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնայնություն հայտարարած այսօրվա չինովնիկները, վարչապետի հետ միասին, իրենց վեր դասելով կառավարության որոշումներից, թքած ունենալով ցանկացած որոշման վրա, 14 ամիս նիստ չեն գումարել։

Խորհրդի նիստերը յուրահատուկ հարթակ են, որտեղ հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ քաղաքացիական կազմակերպությունների եւ անհատների կողմից բարձրացվում են կոռուպցիոն սխեմաների, ռիսկերի, դրսեւորումների մասին հարցեր, ծավալվում է քննարկում։ Ահա, նոր իշխանությունները փակել են այդ հարթակը՝ գտնելով, որ այդպես ավելի ճիշտ կլինի պայքարել կոռուպցիայի դեմ։

Ավելի զավեշտալի փաստ նշենք. ՀՀ կառավարության 18 հունվարի 2018թ. թիվ 133-Ն որոշմամբ հաստատվել էին թիրախային չորս ոլորտների՝ առողջապահության, կրթության, պետեկամուտների եւ ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բնագավառում առկա մի շարք կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների ցանկն ու կատարման ժամկետները։

Հսկայածավալ հետազոտություններ ու աշխատանք է կատարված։ Եվ ահա ամենասարսափելին՝ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի կատարման մոնիթորինգի պաշտոնական կայքից (https://anti-coruption. gov.am/am/reports) տեղեկանում ենք, որ ծրագրերի միայն 2-3%-ն է կատարվել:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930