Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Քոչարյանի կողմից վկաների վրա ազդեցության ռիսկը շատ իրական է, և նա պետք է մնա անազատության մեջ». «Ժամանակ»

Հունիս 14,2019 10:18

«Հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է ապօրինի ներգործություն ունենալ թե՛ արդեն ցուցմունք տված վկաների նկատմամբ, թե՛ հնարավոր նոր վկաների ու բացահայտումների վրա, ես այդ հավանականությունը համարում եմ 100 տոկոսանոց իրական։

Գլխավոր դատախազն ասում էր, որ իրենք իրականում չունեն փաստեր, որ եղել է արդեն այդպիսի ներգործություն, բայց տեսեք՝ փաստ թիվ 1. Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի բարձրագույն իշխանություն, և նրան ենթարկվել են ուժային բոլոր համակարգերը։

Փաստ 2. մենք ունենք իրավիճակ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու համար։

Փաստ 3. դատական համակարգը ժամանակին ուղիղ կախվածություն է ունեցել Քոչարյանից։

Սրանք փաստեր են, որոնք կարիք չունեն ապացուցման։ Հանրահայտ ճշմարտությունները ապացուցման կարիք չունեն։ Իմ թվարկած երեք փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ Քոչարյանի կողմից վկաների վրա ազդեցության ռիսկը շատ իրական է, և նա պետք է մնա անազատության մեջ»,-  ասաց ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Քոչարյանի՝ ազատության մեջ մնալով, մենք հարվածի տակ ենք դնում ինչպես Մարտի 1-ի անջատված ամսով քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը, այնպես էլ մայր գործի մասով քննությունը, որի շրջանակներում ակտիվ բացահայտումներ են լինում։

«Այս պայմաններում ես համաձայն եմ գեներալ Գագիկ Մելքոնյանի կարծիքի հետ։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումը չի փոփոխվել, և մենք պնդում ենք, որ Քոչարյանը պետք է մեկուսացված լինի, չկարողանա իր անձնական, ֆինանսական, լրատվական, կոմպրոմատների ազդեցությունը օգտագործել և դրանով ապօրինի կերպով ազդել նախաքննության վրա»,- եզրափակեց Խաչատրյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930