Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Որքանո՞վ է ընդունելի, որ շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդը դատավորին ասում է՝ ես միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում»

Հունիս 14,2019 01:03

Պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին, թե տպավորություն կա, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարության միջեւ հակասությունները ծագել են այն բանից հետո, երբ Բակո Սահակյանը եկել եւ միջնորդել էր Ռոբերտ Քոչարյանի համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց. «Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ կա, դրա մասին խոսվել է հրապարակային: Կարող են տարբեր խնդիրներ լինել, որոնց վերաբերյալ մենք կարող ենք նույն տեսակետը չունենալ՝ նաեւ ձեր նշած հարցի վերաբերյալ…

Ես ասել եմ, բարոյական առումով կարող է լինել հասկանալի, բայց քաղաքական առումով պետք է ճիշտ գնահատենք՝ ինչքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա: Այսինքն, գործող նախագահը, որն ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ այդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին: Որքանո՞վ է սա ընդունելի:

Ես նկատի ունեմ, որ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է եւ այդպես պետք է լինի: Եվ պատկերացրեք՝ դատական պրոցես է տեղի ունենում եւ դատական նիստերի դահլիճում ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ ու այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը դատավորին ասում է՝ միջնորդում եմ, որպեսզի դուք կայացնեք այսպիսի որոշում: Ինչքանո՞վ կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930