Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունների փաթեթը ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ դրանք նրանք չունեն. Նիկոլ Փաշինյան

Հունիս 14,2019 00:38

«Այն բանակցությունների փաթեթը, որը ես, այսպես ասած, ժառանգություն եմ ստացել, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ դրանք նրանք չունեն: Սրանով ամեն ինչ ասված է: Բայց ասել՝ տեղյակ են պահել, տեղյակ չեն պահել… տեղյակ պահելու տարբեր ձեւեր կան: Ըստ էության հանրությունն էլ է տեղյակ պահվել, որովհետեւ, այդ հանդիպումները թաքուն չեն եղել: Այսինքն, բոլորն իմացնել են, որ տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Տեղյակ պահելու տարբեր մակարդակներ կան:

Սովորաբար տրենդը եղել է այնպիսին, որ Արցախի բանակցային գործընթացը տեղի էր ունենում գաղտնիության պայմաններում: Ես կարծում եմ, որ գաղտնիությունը բառի ընդհանրական իմաստով տեղին չէ, որովհետեւ սա համազգային հարց է եւ հնարավորին շատ մարդ պետք է տեղեկացված լինի, հնարավորին շատ նյուանսների մասին:

Իսկ, ընդհանուր առմամբ, ես շարունակում եմ պնդել, որ Արցախի հարցի վերջնական լուծողը ժողովուրդն է: Իշխանությունները, կառավարությունը կարող է տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձեւավորվել է շատ թե քիչ ընդունելի մոդել: Բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Ընդ որում՝ ուզենք թե չուզենք, ասենք թե չասենք: Եթե որեւէ մեկը մտածում է, թե հնարավոր է Ղարաբաղի հարցի լուծման որեւէ տարբերակ կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի պարզ միամտություն է»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930