Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելու եմ ամեն հնարավոր և անհնարինը Լոռին դարձնելու զարգացած և բարեկեցիկ». Լոռու մարզպետ

Հունիս 13,2019 22:40

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի լոռեցիներ, հաշվի առնելով վերջին օրերին իմ կողմից արված երկու գրառման շուրջ շրջանառվող լուրերը, ուզում եմ տեղեկացնել.

  1. Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան հայտարարում եմ, որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին այլևս չեմ ստանալու:Այսուհետ բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի Լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են:Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին:

Սիրում եմ բոլորիդ:

Նշված գրառումը որևէ կոնկրետ լրատվամիջոցի չի վերաբերում և որևէ կոնկրետ լրատվամիջոցի վիրավորելու միտում իր մեջ չի պարունակում: Այդուհանդերձ, ևս մեկ անգամ վերահաստատելով իմ մոտեցումը, ուզում եմ ասել, որ այո՛, թե՛ լրատվական դաշտում, թե՛ քաղաքական դաշտում կան անհատներ ու ուժեր, ովքեր այլափոխելով ու այլ լույսի տակ ներկայացնելով լուրը, փորձում են թյուրիմացության մեջ գցել մարդկանց և հնացած տեղեկատվությունը մատուցել նորի փոխարեն:

Ինչ վերաբերում է իմ արձագանքի այն մասին, որ <<…պարգևատրում չեմ ստացել:Ավելին, այլևս չեմ ստանալու…>>, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-ի առաջին եռամսյակի պարգևավճարների մասին արդեն իսկ բազմաթիվ լրատվամիջոցներին տրվել են համապատասխան պարզաբանումներ, որոնք պետք է որ սպառիչ լինեին, բնականաբար, նկատի եմ ունեցել առաջին եռամսյակից հետո ընկնող ժամանակահատվածը:

Այն է՝ այո, ես՝ որպես Լոռու մարզպետ ապրիլից սկսած և այսուհետ որևէ պարգևավճարից չեմ օգտվել և չեմ օգտվելու:

2.  «…Ձեր ակտիվությունը ես պայմանավորում էի գարնան գալով, բայց հիմա ամառ է..», միտքն արտահայտելով գոնե ես գարունը դիտարկել եմ որպես բնության զարթոնքի, քաղաքական կյանքի ակտիվացման շրջան, իսկ ամառը, թերևս, բոլորս գիտենք, որ թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական առումով ամենապասսիվ շրջանն է: Այնպես որ, հորդորում եմ չայլափոխել իմ միտքը ու չներկայացնել այն ըստ անձնական նպատակահարմարության:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված տվյալները վերաբերել են գարնանը տրված պարգևատրմանը, այո՛, սպասելի էր, որ լրագրողը այս հարցում ակտիվություն էր դրսևորելու գարնանը, այլ ոչ թե ամիսներ անց՝ ամռանը:

Այդուհանդերձ, չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնել, որ բոլոր այն դեպքերում, երբ որևէ լրատվամիջոց կամ որևէ անհատ, ում այս կամ այն անձնական, աշխատանքի տեղավորման հարցերն իմ կողմից չեն լուծվել, ում համար անձնական կամ կուսակցական շահը գերակա է, անհիմն, կողմնակալ գրառումներ կատարելու կամ լրատվություն հրապարակելու դեպքում իմ կողմից արժանանալու է կոշտ արձագանքի:

Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը իմ համար մեծ պատիվ է և առաքելություն: Անելու եմ ամեն հնարավոր և անհնարինը Լոռին դարձնելու զարգացած և բարեկեցիկ:

Եվ վերջում, թույլ տվեք վերահաստատել ամենակարևորը՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930