Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի 12-րդ միջազգային հուշամրցաշարի երրորդ տուրը: 94 մասնակցից չորս շախմատիստ է միայն հաղթանակ տոնել, որոնցից երեքը ներկայացնում են Հայաստանը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը: Միավոր չեն կորցրել նաեւ գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանը, Հովիկ Հայրապետյանը եւ միջազգային վարպետ Հայկ Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ