Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, և Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, և ԵՄ-ը շարունակում է լիարժեք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին, այդ թվում մեր հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- ասել է Մոգերինին:
Մոգերինին կոչ է արել հակամարտության կողմերին «խստորեն հարգել հրադադարի ռեժիմը և հավատարիմ մնալ վերջին ընթացքում ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո առաջնորդների և նախարարների ստանձնած հանձնառություններին»:
«Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք աջակցելու ջանքերին՝ հաղթահարելու հակամարտությունը և նպաստելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն»,- ասել է հանձնակատարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ