Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը նոր զինատեսակների ստեղծման եւ Հյուսիս-հարավի մասին

Հունիս 13,2019 18:20

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ 2-ի աշխատանքները դադարեցվել են, շինարարների հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի կառավարությունը վեճի լուծման հասնի։ Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի մասին հարցերին վերջին անգամ է պատասխանում, քանի որ այլեւս իրավասու չի լինելու. կառավարության կառուցվածքի փոփոխությամբ ճանապարհատրանսպորտային ոլորտն անցել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:

Արշակյանի խոսքերով. «Իսկ Տրանշ 3-ի աշխատանքներն ընթանում են չինական ընկերության հետ, թեպետ որոշակի հապաղումներով ու ուշացումներով է ընթանում աշխատանքը՝ կապված նախկինում տեղի ունեցած խնդիրներ հետ, բայց աշխատանքը շարունակվում է։ Հարավային մասի հետ կապված էլ ասեմ, որ ինտենսիվ քննարկումներ են ընթանում տարբեր ուղղություններով՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։ Այս մասով համապատասխան նախարարությունը կտեղեկացնի»։

Մամուլը գրել է, որ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը վճարումներ է կատարում իր չարաշահումների համար, 24 միլիարդ դրամից 200 միլիոնն արդեն վճարել է: Այս դիտարկմանն Արշակյանը չպատասխանեց, նշելով՝ իր իրավասության մեջ չէ այդ հարցը։

Դիտարկմանը՝ Հյուսիս-հարավի կառուցման իսպանական ընկերությունը՝ կապալառուն սնանկացման ճանապարհին է, նախարարը պատասխանեց՝ ծրագրի շուրջ նույն կապալառուի հետ բանակցություններ են ընթանում՝ աշխատանքների վերականգման ուղղությամբ.«Եթե վեճն այդպիսի արդյունք չստանա, հնարավոր է այլ տարբերակներ գտնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=jPbfVhNSiRk

Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքներին, Արշակյանը 3 առաջնահերթություններ առանձնացրեց՝ ռազմարդյունաբերություն զարգացում, բարձր տեխնոլոգիական, ինժեներական էկո համակարգերի ուղղություն եւ թվայնացում. «Այս պահին մենք իրավական առումով արդեն իսկ ստացել ենք հնարավորություն ռազմարդյունաբերական պետական կոմիտեի հետ մշակելու եւ զարգացնելու այն ներդրումային ծրագրերը, որոնք միտված են թե՛ ռազմական միավորների արդիականացմանը, թե ՛ նոր զինատեսակների ստեղծմանը, թե ՛արդեն իսկ գոյություն ունեցողների թվայնացմանը, թե՛ կապի համակարգերի արդիականացմանը։ Գործընթացներ են գնում, որ այս կոմիտեի իրավասության տակ գտնվող գործարանները, գիտահետազոտական ինստիտուտներն իրավական առումով անցնեն մեր գերատեսչության ղեկավարմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930