Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը ՌԴ-ում ադրբեջանցի սպանած հայ դատապարտյալին արտահանձնելու մասին

Հունիս 13,2019 17:59

Արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է ՌԴ-ում դատապարտված եւ արդեն 4 տարի այնտեղ պատիժը կրող Արման Առաքելյանին Հայաստանի հանրապետություն արտահանձնելու խնդրանքը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում եւ պահանջում արդարադատության նախարարությունից անտարբեր չմնալ, քայլեր ձեռնարկել Առաքելյանին ՀՀ արտահանձնելու համար: Բողոքի ցույցի մասնակիցների ներկայացմամբ՝ Առաքելյանը վիճաբանության արդյունքում ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացու է սպանել, ըստ ցուցարարների, նա վիրավորել է հայ ազգին: Ցուցարարներից մեկը ասաց, որ Առաքելյանի համար դիմել են ՌԴ իրավապահներին, նրանք համաձայնություն են տվել Առաքելյանին ՀՀ արտահանձնել, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը անընդհատ մերժում է, եւ պատճառաբանում, թե նպատակահարմար չէ: Մինչդեռ, ըստ Առաքելյանի աջակիցների, նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ խցում ադրբեջանցիներ կան:

Այսօր փոխնախարար Աննա Վարդապետյանը վստահեցրեց, որ խնդրին ծանոթ է, հարցն իրենց ուշադրության կենտրոնում է. «Մի քանի հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնենք՝ որոշման կայացման համար, եւ դրանք միայն արդարադատության նախարարությանը չեն վերաբերում: Ճիշտ է, նախարարության խողովակով է իրականացվում փոխանցումը, բայց պետք է քննարկումներ իրականացնենք»:

Aravot.am-ի հարցին՝ ցուցարարները պնդում են, որ Արման Առաքելյանի կյանքին վտանգ է սպառնում, իսկ նախարարությունը մեկ տարի է՝ մերժում է իրենց խնդրանքը, Վարդապետյանը պատասխանեց. «Բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են, արհեստական ձգձգումներ չկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Asatryan says:

    http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38843546786077134
    փաստորեն էտ Արման առաքելյանը հետաքրքիր հետք ունի Հայաստանում, եկու դատավճիռ կա իրա վերաբերյալ:
    ինչ վերաբերում է ադրբեջանցի սպանելուն` Արման Առաքելյանը, Հայկ Թադեվոսյանը, Աշոտ Օրբելյանը ծեծել են ադրբեջանցուն, քցել են հենց ադրբեջանցու մեքենայի մեջ, տարել ամայի տեղ, որտեղ ըստ դատական գործի` Արման Առաքելյանը դանակի առնվազն 13 հարվածով սպանել է ադրբեջանցուն, որից հետո թաղել են, մեքենան այրել են: Բայց դե մի ամիս հետո իրավապահ մարմինները գտել են դիակը, ու հանցագործներին, ու խմբակային սպանության համար դատապարտել են:
    Իսկ թե ով է էտ ակցիայի մասնակիցներից որոշել, որ ազգասիրական ու թասիբային հեքիաթ հորինելը կօգնի հասնել իրենց ուզածին, պարզ չի, բայց ամեն դեպքում խելացի բան չեն արել, որովհետև Հայկական սաֆառով հաստատ ոչ մեկի պետք չի, բացի ադրբեջանցիներից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930