Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր եվրոպական ինստիտուտները պետք է առավել տեսանելի լինեն ԱլԳ տարածաշրջանում. ԱլԳ Քաղհասարակության ֆորում

Հունիս 13,2019 17:25

Եթե Եվրամիությունը ցանկանում է վստահելի դերակատար մնալ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության թիրախում գտնվող երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա), այն պետք է իր վրա դարձյալ հանձնառություն վերցնի աջակցելու այդ երկրների ժողովրդավարական զարգացումներին: Այս մասին ասվում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (CSF) տարածած հաղորդագրության մեջ:

Հիմնվելով անդամ կազմակերպությունների հետ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ Ֆորումն առաջարկել է 23 գաղափար՝ ինչպես 2020թ-ից հետո նոր Արևելյան գործընկերության քաղաքականությունը փոփոխությունների միջոցով կարող է բարելավվել այս տարածաշրջանում:

«Բարելավելով Արևելյան գործընկերությունը. քաղհասարակության 23 գաղափար 2020թ-ից հետո սկսվող քաղաքականության համար» փաստաթղթում CSF-ը նշում է, որ 2020թ-ից հետո այդ տարածաշրջանում քաղաքականությունը պետք է ձևավորվի ԵՄ-ի և ժողովրդավարության միտված շրջանակների նորացված և ուժեղացված գործակցության վրա, որոնք կարող են աջակցել ԵՄ-ին ժողովրդավարական փոփոխությունների ձևավորման, իրականացման և գնահատման գործում: Գործընկերության նոր փաստաթուղթը պետք է լինի ավելի հավասարակշռված և ներառի ԱլԳ տարածաշրջանի հասարակության բոլոր շերտերին:

«Ժողովրդավարական հասարակության կառուցումը պետք է լինի գործընթաց, որին մասնակցում են բազմաթիվ դերակատարներ: Ժողովրդավարական բարեփոխումների ձևավորումն ու իրականացումը միայն ԱլԳ կառավարությունների պատասխանատվության տակ թողնելը (նրանք հաճախ պատասխանատու են նաև մարդու իրավունքների և ընտրողական բարեփոխումների համար) այն տանում է ձախողման: Դրանից խուսափելու համար ԵՄ-ն պետք է ժողովրդավարական բարեփոխումները դարձնի համար մեկ առաջնահերթություն և ներառի ԱլԳ երկրների քաղհասարակություններին որպես երրորդ՝ հավասար դերակատար քաղաքականության ձևավորման, իրականացման և գնահատման գործում, ինչպես նաև մղել ԱլԳ կառավարություններին ընդունելու քաղհասարակության բարձրացված կարգավիճակը»,- ասել է Քաղհասարակության ֆորումի քարտուղարության տնօրեն Նատալիա Երաշևիչը:

Ժողովրդական բարեփոխումների ամրապնդումը, հատկապես օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը ԱլԳ երկրներում և մտրակի ու բլիթի տրամաբանության վերացումը պետք է մնան առաջնահերթությունների վերին օղակներում ԵՄ քաղաքական օրակարգում: Քաղհասարակության փորձագետները դա տեսնում են որպես ուղի՝ ապահովելու երկարատև, կայուն և անշրջելի փոփոխություններ տարածաշրջանում:

Ավելին, ԵՄ նոր հաստատությունները պետք է դառնան ավելի հնչեղ օրենքի գերակայության սահմաններից դուրս եկող խնդիրները ձևակերպելիս: ԱլԳ նոր ճանապարհային քարտեզը պետք է հիմնված լինի շոշափելի քայլերի վրա, ինչպիսիք են բանկային տրանսֆերների վճարները կրճատելը, ենթակառուցվածքային նախագծերը մշակումը, ստարտափների աջակցությունը, միջսահմանային էլեկտրոնային վճարումները և թվային գործընկերությունը: Ավելին, ապագայի համար առանցքային հարցեր կարող են դառնալ շրջակա միջավայրի պաշտպանությունը և կլիմայական փոփոխությունների ադապտացումը: Այս քաղաքականության մասով ԱլԳ տարածաշրջանը հետ է ընկնում, և բնապահպանական ստանդարտների մասով օրենսդրությունն ու դրա կիրարկումը պետք է դառնա առավել նկատելի: Նոր Եվրախորհրդարանը և դրա կազմի մեջ մտնող Կանաչների կուսակցությունը պետք է ուշադրություն դարձնեն այս ասպեկտին, ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930