«Ավտոերթի տապալված լինելու բնորոշումն, իհարկե, իր կարծիքն է: Նա այդպես էլ պետք է ասեր, որովհետեւ այն մարդկանցից է, որոնք պատասխանատու են Բերձորի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի՝ «Սասնա ծռեր» կուսակցության մայիսյան ավտոերթի վերաբերյալ գրառմանն այն մասին, որ Արցախ կատարած ավտոերթը տապալված է, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակից Կարո Եղնուկյանը:
«Իրեն հիշեցնեմ, որ իրենք վախեցրել են ժողովրդին, որ հանկարծ չգնան, չմասնակցեն, չանեն…դա էլ չի մոռացվում: Կան վկաներ: Կան մարդիկ, որոնք, երբ ժամանակը գա, կասեն, թե ինչ է նա արել եւ ինչպես է մարդկանց սպառնացել: Այդ մարդիկ սպառնալիքների ներքո չեն արտահայտվի: Բայց օրը կգա, երբ նրանք կասեն այդ մասին»,-նկատի ունենալով Արշավիր Ղարամյանին՝ նշեց Կարո Եղնուկյանը:
Ճշտեցինք՝ «ավտոերթին մասնակցել ցանկացող Արցախի հայությա՞նը ճնշելու մասին է խոսքը»: Կարո Եղնուկյանը հաստատող պատասխան տվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ