Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայցվորը պահանջում է Անահիտ Բախշյանից 250 000 դրամ՝բարի համբավն արատավորելու համար, նույնքան էլ՝ զրպարտելու

Հունիս 13,2019 16:02

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանի՝ «Ո՞վ է համարձակվում խոսել բարոյականությունից» հաղորդագրության հրապարակումից հետո այսօր ստացել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանի ծանուցումը, եւ դատարանի որոշումը՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:

«Առավոտ» օրաթերթ ՍՊՆ-ն ներգրավվել է, որպես երրորդ անձ, եւ այդ միջնորդությունը դատարանին ներկայացրել է ԿԳՆ Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի տնօրենի ներկայացուցիչը:

Ստացված ծանուցման համաձայն էլ հուլիսի 10-ին դատական նիստն է: Ի դեպ, որոշումը, որն այսօր է ուղարկվել լրատվամիջոց, մայիսի 16-ին է կայացվել:

Տեղեկացանք, որ անցյալ տարվա նոյեմբերի 8-ին հայց է ներկայացվել դատարան՝ ընդդեմ Հասմիկ Խաչատրյանի՝ պատվին, արժանապատվությանը, եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, որն այս տարվա փետրվարի 22- ին վարույթ է ընդունվել: Հայցադիմումի լրացում էլ է եղել արդեն: Պատասխանողներից երեքի արտահայտությունները հայցվոր կողմը դիտարկել է զրպարտություն, եւ պարտավորեցրել է յուրաքանչյուրին փոխհատուցել մեկուկես միլիոն դրամ:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել Անահիտ Բախշյանին «Առավոտի» միջոցով հերքել «հայցվորի իրավունքները խախտող փաստացի անճշտությունները»:

Նշվում են դրանցից հետեւյալը. նշյալ դպրոցում կրթությունը տարվում է պատշաճ մակարդակով, իսկ Ա.Բախշյանի արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կողմը պահանջում է Ա. Բախշյանից 250 000 դրամ՝ բարի համբավն արատավորելու համար, նույնքան էլ զրպարտելու: Ակնկալվում է դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930