Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհման գործընթացում առաջնահերթություն տալ Կենտրոնի անձնակազմին. մաշկավեներաբանների բաց նամակը՝ վարչապետին

Հունիս 13,2019 16:00

Հարգելի պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ՝  ներկայացնելով ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մաշկավեներաբանների տեսակետը: Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը ավելի քան կես դար հանդիսացել է մեր Հանրապետությունում մաշկավեներաբանական կադրերի կրթման բնօրրանը, այստեղ աշխատել և դասավանդել են անվանի Հայ մտավորականներ, ազնվագույն բժիշկներ, խոշոր գիտնականներ:

Քրոնիկական մաշկային հիվանդությունների երկարատև ընթացքի պատճառով շատ հիվանդների համար այս Կենտրոնը հանդիսանում է երկրորդ տունը, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց հիվանդության բուժում, բժշկական անձնակազմի ջերմ վերաբերմունք:

Կենտրոնը նաև համախմբում է ողջ մաշկավեներաբանական հասարակությանը՝ այստեղ են տեղակայված Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնները, Մաշկավեներաբանների հայկակա ասոցիացիան, պրոֆ. Հ.Ա.Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան: Այս կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ կլինիկական դեպքերի վերլուծություններ, կոնսիլիումներ, տարաբնույթ գիտական և գործնական սեմինարներ և քննարկումներ: Կենտրոնի կլինիկական բազայի հիման վրա անցնում են վերապատրաստումներ ՀՀ բոլոր մաշկավեներաբանները, ընտանեկան բժիշկները և հարակից մասնագետները:

Մասնագիտության առանձնահատկություններից ելնելով ՝ չափազանց կարևոր է մաշկավեներաբանի փորձը, վարած հիվանդների քանակը: Իսկ ծառայության երկարակյացները՝ ամենափորձառու և հմուտ մասնագետները հավաքված են Մաշկաբանության և ՍՎ բժշկագիտական կենտրոնում: Նրանց աշխատանքը ոչ միայն բժշկելն է, այլ նաև երիտասարդ մաշկավեներաբաններին իրենց կլինիկական փորձի փոխանցումը:

Այժմ խիստ դրված է Կենտրոնի սեփականաշնորհման հարցը և առկա է մտավախություն, որ նոր սեփականատերը, ելնելով բիզնես օրենքներից և եկամտաբերություն ապահովելու տեսանկյունից, կխոչնդոտի նման աշխատանքներին, ինչով մեծ վնաս կհասցնի ոչ միայն Կենտրոնի գործունեությանը, այլ նաև ամբողջ մաշկավեներաբանական ծառայության զարգացմանը:

Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սեփականաշնորհման գործընթացում Կենտրոնի անձնակազմին առաջնահերթություն տալու համար:

 

ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՆԵՐԻ  ՀԱՅԿԱԿԱՆ  ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ

ՆԱԽԱԳԱՀ   Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

ՓՈԽՆԱԽԱԳԱՀ   Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930