Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի փոխքաղաքապետ. Պետք է քննարկում իրականացնենք, որպեսզի կարողանանք ներդնել նոր տրանսպորտային ցանցը. Ա1+

Հունիս 13,2019 15:42

Հարցազրույց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ:

-Ե՞րբ է Երեւանում կարգավորվելու տրանսպորտի վիճակը:

-Տրանսպորտի հետ կապված հարցը կբաժանեի երկու մասի՝ գործող երթուղային ցանցը եւ նոր երթուղային ցանցը: Այս պահի դրությամբ՝ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նոր երթուղային ցանցի ներդրման հետ կապված: Անցած ուրբաթ օրը ամբողջ վերլուծության արդյունքները ներկայացրեցինք նաեւ կառավարություն, եւ որոշում կայացվեց, որպեսզի ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ակտիվ քննարկումներ կիրականացնենք՝ նոր տրասպորտային ցանցի ներդրման հետ կապված: Քանի որ դրանք բազմազան են, նախատեսում ենք, որ կլինեն սոցիալական որոշ խմբեր, որոնք կօգտվեն արտոնություններից, նշանների հետ կապված հարցեր ունենք, ճանապարհի համար առանձնացված գծերի խնդիրներ կան:

Ամբողջությամբ պետք է քննարկում իրականացնենք, որպեսզի կարողանանք ներդնել նոր տրանսպորտային ցանցը, իհարկե, նաեւ պետք է քննարկում իրականացվի՝ ի՞նչ նոր տրասպորտային համակարգ ենք ցանկանում ձեռք բերել: Նոր տրանսպորտային ցանցի շուրջ, ինչպես գիտեք, 2012 թվականից են աշխատանքները տարվել,  2015 թ. WIG ընկերության հետ կնքվել է  պայմանագիր, որով նա մատուցել է մեզ ծառայություններ, ներկայացվել է Երեւան քաղաքի նոր տրասպորտային ցանցը: Համաձայն այդ նոր տրասպորտային ցանցի՝ Երեւան քաղաքում գործելու է 820 ավտոբուս, որից 216-ը՝ 18 մետրանոց, 480-ը՝ 7,5-8,5  մետրանոց, եւ 29 ավտոբուս 12 մետրանոց: Ամբողջ Երեւան քաղաքի համար բավարար  են այդ ավտոբուսները, տրամաբանությունը դրված է այնպես, որ լինելու է 11 հիմնական եւ 30 սնուցող գծեր, այսինքն՝ առաջանալու է մի նոր մոտեցում՝ տեղփոխ ասածը, որոշ քաղաքացիներ մի կետից մյուս կետը տեղափոխվելու համար պետք է մի տրասպորտային միջոցից իջնեն եւ նստեն մեկ այ տրասպորտային միջոց:

-Արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկողություն ունի գործող գծերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երթուղիների տերերը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, կա մտավախություն, որ կարող է սաբոտաժ անեն, կամ երթուղային տաքսիները քիչ դուրս գան:

-Մենք գործող երթուղային ցանցում այս պահի դրությամբ խնդիր ունենք, որոշ երթուղիներ կան, որոնք փակվում են սնանկության պատճառով, նրանք վճարները չեն վճարում «Երեւանտրանսին», հարկային պարտավորություններ ունեն, եւ շատ հաճախ դատական գործընթացների արդյունքում սնանկ են ճանաչվում որոշ երթուղիներ: Գործող գծերին վերահսկողություն ունենք, վերահսկողությունը այս պահի դրությամբ մեխանիկական է տեղի ունենում: Վարչական տարբեր շրջաններում կետեր ունենք՝ դիսպետչերականներ, որտեղ մեր աշխատակիցները վերահսկողություն են իրականացնում երթուղիների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930