Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ՊՆ. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում». Ermenihaber.am

Հունիս 13,2019 15:34

Ermenihaber.am – Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների 7-րդ գագթնաժողովը: Դռնփակ հանդիպումից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ քննարկելու են 3 երկրների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կարիքները:

«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ անխախտ հիմքերի վրա հիմնված այս եռակողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»,- ավելացրել է թուրք նախարարը:

Աքարն ավելի ուշ նաև առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Վրաստանցի պաշտոնակից Լեվան Իզորիայի հետ:

Հավաքին ելույթ ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեցտարի 3 երկրների մասնակցությամբ զորավարժությունների քանակը մեծանում է:

«Եթե 2018-ին մենք անցկացրել ենք 7 համատեղ զորավարժություն, ապա 2019-ին նախատեսում ենք անցկացնել 13 զորավարժություն»,- ասել է Հասանովը:

Վրաստանի պաշտպանության նախարարն էլ, շեշտելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միջազգային իրավունքի հիման վրա երկրների տարածքային ամբողջականությունից, ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930