Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանի պարզաբանումը, երբ հիշեցրին իր խոսքերը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ

Հունիս 13,2019 15:01

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանին հիշեցրին՝ դուք ասում էիք, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, հետեւաբար այս խորհրդարանն էլ լեգիտիմ չէ, ի՞նչ կասեք այս մասին: Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես քննադատել եմ Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը: Ժողովուրդ ջան, սա պառլամենտական հանրապետություն է եւ պառլամենտում կա ընդդիմություն: Ընդդիմությունն օրենքի նախագծին դեմ է քվեարկում, օրենքն ընդունում է, դուրս է գալիս փողոց, խախտում է օրենքը, որովհետեւ դե՞մ է քվեարկել: Ես հավակնում եմ լինել ՍԴ դատավոր: Դատարանի կողմից քննարկվելիք հարցերի մեջ լինելու են հարցեր, բնականաբար, որոնց վերաբերյալ ես փոքրամասնության մեջ եմ լինելու, այսինքն, հատուկ կարծիք եմ ներկայացնելու դրա վերաբերյալ: Ես հրապարակելու եմ հատուկ կարծիք, նշանակում է ես չեմ ճանաչելու մեծամասնության կայացրած դատական ակտի ո՞ւժը: ՀՀ նախագահը ՀՀ նախագահ է թե ոչ՝ որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ես ժամանակին տվել եմ եւ շարունակում եմ տալ, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով: Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով»:

Դիտարկմանը՝ հետեւաբար, խորհրդարա՞նն էլ է համարվում ոչ լեգիտիմ՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ: Ես համարում եմ, որ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930