Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ քրեական դատարանը, եթե այդ որոշումը վերացրեց, դիմումը վերացված է». Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի գործի մասին

Հունիս 13,2019 14:25

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:

Lրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանը, խոսելով Քոչարյանի գործով դիմումի մասին, ասաց, որ դա պիտի մերժվեր. «Դա պիտի արդեն մերժված լիներ: Ըստ էության, ՍԴ ներկայացվել է մի դիմում, դատավորի որոշումն է համարվում այս դեպքում դիմումը, որը հիմա վիճարկման փուլում է, այսինքն՝ մի դիմում, որը վերջնական չի: Այսինքն, ցանկացած պահի այդ դիմումը կարող է վերացվել: Օրինակ, Վերաքննիչ քրեական դատարանը, եթե այդ որոշումը վերացրեց, դիմումը վերացված է: ՍԴ-ն, այս վերջին որոշումը որ կայացրել է՝ հետաձգել ուսումնասիրության նպատակով, բոլորի համար պարզ է, որ տարբերակ չգտնելով՝ ձգձգել են»:

Հարցին՝ դուք դա ձգձգե՞լ եք համարում՝ նա պատասխանեց. «Ամեն դեպքում, պիտի մերժվեր գործը քննության ընդունելը»: Թե այս երկարաձգման արդյունքն ի՞նչ կլինի, նա ասաց, որ չի կարող կանխատեսել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք հավակնություններ ունե՞ք դառնալու ՍԴ նախագահ, Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Դատարանի նախագահի հարց այս պահին չի քննարկվում, ես դատավորի թեկնածու եմ: Հեռանկարում ես չեմ կարող ասել: Եթե ասում եք՝ այդպես են ասում՝ պիտի նայեք, թե ովքեր են ասում: Այդ հարցը լուծում են միայն դատավորները, դատարանի նախագահ ընտրում են դատավորները»: Ըստ նրա, «Իմ քայլը», կառավարությունը, նախագահը չեն կարող դա որոշել դատավորների փոխարեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930