Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին. «Անհրաժեշտությունը կա, եւ դա պետք է իրականացվի, սակայն ինչո՞ւ ԱԺ-ում». «Ժողովուրդ»

Հունիս 13,2019 13:25

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ  Յեղափոխական Դաշնակցության Գերագույն  մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ։

–Պարոն Մինասյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 2016 թվակաևի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։ Ի՞նչ դիրքորոշում ունի այս հանձնաժողովի վերաբերյալ ՀՅԴ-ն։

–Նախ սկսենք նրանից, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի պատճառահետեւանքային կապերի վերլուծությունը, հնարավոր բոլոր թերությունների, սխալների բացահայտումը, շտկումը անհրաժեշտություն է, եւ դրա արդիականությունը միշտ կա։ Սակայն չափազանց կարեւոր է, որ այս գործողության հիմքում պետք է ընկած լինի բանակի մարտունակությունը է՛լ ավելի բարձրացնելը, հայրենիքին իրենց ծառայությունները մատուցած կամ մատուցող անձանց թե՛ հանրային հեղինակության բարձրացումը, թե՛ նաեւ նրանց սոցիալական կարգավիճակի պաշտպանության մակարդակի մեծացումը։ Բացի դա շատ կարեւոր է, որպեսզի Ապրիլյան քառօրյայի դասերը նաեւ պրակտիկ կյանքում վերածվի պաշտպանական համակարգի ուժեղացման։

Որեւէ ձեւով, որեւէ ուսումնասիրություն չպետք է իր հիմքում նպատակ ունենա վարկաբեկելու կամ նվաստացնելու ազգային բանակում տեղ գտած տարբեր տիպի թերությունները։ Ընդ որում, չափազանց կարեւոր է, որ մենք դիտարկենք այս հարցը, բոլոր հնարավոր տեղեկատվությունը ամբողջ ծավալով ուսումնասիրելու տարբերակը։ Իսկ դա բացառապես գործադիր իշխանության գործառույթ է, այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ ամրագրված՝ զինված ուժերի ղեկավար կազմի պատասխանատվությունը։ Ուստի հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը ինքը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական, հույժ կարեւորության գաղտնիքների մասին։ Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտությունը կա, եւ դա պետք է իրականացվի, սակայն ինչո՞ւ ԱԺ-ում։ Այստեղ է, որ մենք առարկում ենք, չենք ընդունում այս մոտեցումը։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930