Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Ավետիսյան. «Մարդկանց մոտ հիմա թավշյան շատ վատ երեւույթ է դարձել, բայց պետք է հասկանան, որ թավիշն այնքան շատ կարող է լինել, որ ամեն մեկին իր տեղը դնի». «Հայկական ժամանակ»

Հունիս 13,2019 13:11

Վեթինգը անցումային արդարադատության գործիքներից միայն մեկն է, սակայն «Իմ քայլ»-ի պատգամավորները անցումային արդարադատության ընդհանուր հայեցակարգ դեռեւս չեն ներկայացրել։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ:

– Անցումային արդարադատության մեխանիզմներից են նաեւ հաշտության եւ ճշմարտության հանձնաժողովները։ Դրանց ստեղծման մասով աշխատանքներ տարվո՞ւմ են, ե՞րբ կներդրվեն։

– Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, ապագայում դրա մասին կխոսվի։ Ճշմաոտության եւ հաշտության հանձնաժողովները զուգահեռ պետք է գործեն, որովհետեւ կարեւոր է հիշողության պահպանումը։ Անցումային արդարադատությունն էլ ունի լյուստրացիոն որոշակի գործիքակազմ, որովհետեւ մարդկանց մեղքերը պետք է ֆիքսվեն, որպեսզի քաղաքական դաշտ գալուց մարդիկ իմանան այդ մարդն ով է եղել։ Որովհետեւ հիմա մենք շատ ենք տեսնում, որ ռոբասերժական համակարգին ծառայած մարդիկ, որոնք չեն երեւա կուսակցության մեջ, չեն երեւա այստեղ-այնտեղ, բայց կլինեին, ասենք, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակից, ՊՈԱԿ-ների աշխատակիցներ, եւ այլն, ավելի վտանգավոր են, որովհետեւ մյուսները գոնե հանրային դիտակի տակ են եղել։ Այսինքն, նշածս մարդկանց խավն օգտվում է այն առիթից, որ մեզ համար կարեւոր արժեքներ ենք հայտարարել ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, եւ կարծում են իբր ոչինչ չի պատահել։ Ուրեմն՝ շատ կարեւոր է հանրայնորեն ֆիքսել՝ ով ով է: Կարծում եմ՝ որոշ առումով նույնիսկ ուշացած քայլ է:

– Նշյալ հանձնաժողովները պետք է գործեն վեթինգ իրականացնելու հետ մեկտե՞ղ։ Եվ ինչո՞ւ ուշացավ այս քայլը:

– Բոլորը պետք է միաժամանակ ընթացող պրոցեսներ լինեն։ Բայց սա շատ դժվար է, որովհետեւ ներկա իշխանությունը կաշկանդված է մի քանի լուրջ պատկերացումներով. մեզ պետք է տնտեսությունը աշխուժացնել, անցումային արդարադատության ավելի լայն փաթեթն անել, համ հետ նայել, համ՝ առաջ։ Խորհրդարանն իրեն կարող է թույլ տալ անցյալի հարցերին անդրադառնալ, իսկ կառավարությունը պետք է առաջանցիկ հայացք ունենա։

Իսկ ուշացավ, որովհետեւ գոյություն ուներ հեղափոխության օրակարգ եւ պետության օրակարգ։ Պետք Է կառավարության կառուցվածք ֆիքսես, պետք է ծրագիր հաստատես, ԱԺ հանձնաժողովներ ձեւավորես, հարկեր հավաքագրես եւ այլն։ Տեխնիկական խնդիրներ։ Այնպես չէ, որ որեւէ մեկս մոռացել էր սրա մասին։ Ես կարծում եմ, որ մեր խնդիրն այն է, որ մենք բաց չենք խոսում մեր խնդիրների մասին, ինչը թույլ կտար հանրության համերաշխությունը մեր թիկունքում միշտ զգալու: Մարդը տեսնում է այս մեկը պայմանական ազատվեց, նյարդայնանում է, որովհետեւ դատարանի իրենց պատկերացումն ավելի ուրիշ է: Լինչ անել եւ այլն։ Բայց դու հանրության հետ պիտի աշխատես եւ բացատրես։ Մենք այլևս պետք է մեր օրակարգի մեջ մնանք եւ հետեւողականորեն քայլ առ քայլ անենք, որովհետեւ մարդկանց մոտ հիմա թավշյան շատ վատ երեւույթ է դարձել, բայց պետք է հասկանան, որ թավիշն այնքան շատ կարող է լինել, որ ամեն մեկին իր տեղը դնի։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930