Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյաները առավել քան երբեք պաշտպանության կարիք ունեն. «Ժողովուրդ»

Հունիս 13,2019 12:40

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքիր մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316–րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), պատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Այսինքն՝ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար։ Խաչատրյանի կարծիքով՝օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված՝ ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը։

Իհարկե, նորմալ է, որ իշխանության խորհրդարանական հատվածի ներկայացուցիչը փորձում է պաշտպանել իշխանության գործադիր կողմի շահերը, որպեսզի առավել էֆեկտիվ կառավարման համակարգ ունենանք, առավել եւս մեր ժամանակներում, երբ ատելության քարոզը, թշնամանքը եւ բռնությունների պրոպագանդան շարունակում են զարգանալ ու զարգանալ։ Պետական պաշտոնյաները առավել քան երբեք պաշտպանության կարիք ունեն, քանի որ շատ դեպքերում արհեստականորեն լարվածություն է ստեղծվում պետական պաշտոնյաների նկատմամբ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930