Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Մենք էլ ենք շատ բան անում, եթե դրա մասին չենք խոսում, չի նշանակում…». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Հունիս 13,2019 12:21

Փորձագետները կանխատեսում են, որ հակառակորդի կողմից վերջին շրջանի գործողությունները վկայում են այն մասին, որ լուրջ լարվածություն է սպասվում, դիվերսիոն ներթափանցման փորձ, հնարավոր է երկրորդ ապրիլյան պատերազմ: Այսօր ԱԺ-ում այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ բացառո՞ւմ եք դրա հավանականությունը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ մի բանի հավանականություն չեմ բացառում, բայց նման կանխատեսումների համար նախադրյալներ չենք տեսնում»: Մեր հարցին՝ իսկ եթե դրան զուգահեռ համադրենք այն փաստը, որ թուրք-ադրբեջանական 13 զորավարժություններ են անցկացվել, որից 4-ը լայնածավալ, դրան զուգահեռ հատուկջոկատայինների կուտակումներ կան՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հավատացեք, համադրման ինֆորմացիա ես ավելին շատ ունեմ, քան դուք, բայց մեկ է, ոչինչ չեմ բացառում: Ժամանակակից պատերազմները այդպիսի բնավորություն ունեն, էլի, երբեմն անակնկալ են լինում ինչ-որ առումով ու կապ չունի որտեղ են արվում: Բայց գոնե առաջիկայում նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»:

Մեր հարցին՝ անօդաչու թռչող սարքերի պտտվելը ինչի՞ հետ եք դուք կապում, սովորական բնականոն ընթա՞ցք է, թե՞ լուրջ հետախուզում են անում՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «ՊՆ նախարարը նոր շատ լավ բան ասեց՝ մենք էլ ենք շատ բան անում, եթե դրա մասին չենք խոսում, չի նշանակում…Իրենք անում են, մեր մամուլը արձագանքում է միայն դրան»:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ էր ենթադրում վրիժառուին պարգեւատրելը, սրա ուղերձը ո՞րն էր՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե պայմանավորվում ես իրար վրա չկրակել ու հետո պայմանավորվածությունը խախտում են, հայկական կողմը, ինչ է, հավատարմության երդումը մշտական պահողի կոչում ունի, իրենք էլ մշտական խախտողի՞: Այդպիսի իրավունք ոչ մեկը ոչ մեկին չի տվել: Իրավիճակը պարզ էր, լրացնելու կարիք չկա»:

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց զենքի ձեռքբերման գործընթացի մասին, մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930