Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերն էլ է թռնում ամբողջ երկայնքով… Հատուկջոկատայինների կուտակում նաեւ կա մեր կողմից». Դավիթ Տոնոյանը՝ սահմանային լարվածության մասին

Հունիս 13,2019 11:38

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույց ունեցավ: Aravot.am-ի հարցին՝ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի անօդաչու թռչող սարքերի պտտվելը ինչո՞վ եք բացատրում, հնարավո՞ր է նոր դիվերսիոն ներթափանցման փորձ լինի՝ նախարարը պատասխանեց. «Մերն էլ է թռնում ամբողջ երկայնքով»:

Հարցին, թե սահմանի հետ կապված ի՞նչ տեղեկություններ կան, լարվածություն կա՞՝ նախարարը պատասխանեց. «Երեկվա եւ այսօրվա զեկույցներով կայուն վիճակ է»:

Նախարարը չցանկացավ թուրք-ադրբեջանական զորավարժության հետ կապված մեկնաբանություն տալ. «Չեմ մեկնաբանի, որովհետեւ մենք հիմա այս փուլում վերլուծում ենք»:

Հարցին՝ պատերազմի սպառնալիք կա՞, որովհետեւ ամեն նման լարվածությունից հետո նման խոսակցություններ են լինում՝ Տոնոյանը պատասխանեց. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»:

Մենք հարցրեցինք՝ իսկ հատուկջոկատայինների կուտակման հետ կապված ի՞նչ կասեք՝ նախարարը պատասխանեց. «Հատուկջոկատայինների կուտակում նաեւ կա մեր կողմից»: Տոնոյանը վստահեցրեց, որ պետք չի մտահոգվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930