«Փաստիֆո» -ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի եւ Սոֆյա Հովսեփյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրել են ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Գայանե Աբրահամյանին հասցեին սպառնալիքներ են հնչել «Robert Avagian» անունով հանդես եկող օգտատիրոջ կողմից, իսկ Սոֆյա Հովսեփյանի հասցեին՝ «Maralik Qaxaq» անունով հանդես եկող օգտագտիրոջ։
Նշենք, որ առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ապրիլի 1-ին, իսկ երկրորդով՝ ապրիլի 29-ին։
Հարությունյանը փոխանցեց, որ գործով կասկածյալներ այս պահին չկան:
Ավելի վաղ հայտնել ենք, որ պատգամավորների հասցեին հնչեցրած սպառնալիքների փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է երկու քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»։