Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերքի շուկան շարունակում է մնալ խնդրահարույց. «Փաստ»

Հունիս 13,2019 10:48

Շուկայում հայտնաբերվել է թթվասերի մի քանի տեսակ, որոնցում եղել է բուսական յուղ: Բացի դա, լրատվամիջոցներից մեկը փորձաքննության էր ուղարկել պանրի տեսակներ, որոնցում հակաբիոտիկներ չէին հայտնաբերվել, մեկում հայտնաբերվել էր բուսական յուղ, սակայն բացակայել էր համապատասխան մակնշումը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կաթնամթերքի շուկան շարունակում է մնալ խնդրահարույց, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: «Այդուհանդերձ, պետք է նկատենք մի շարք խնդիրներ ևս, որոնք ոչ միայն կաթնամթերքի շուկային են վերաբերում, այլ ոլորտում առկա գործիքներին: Անդրադառնամ ամենակարևոր խնդիրներից մեկին:

Եթե դիտարկում ենք վերջին հետազոտությունների համադրությունները, ապա տեսնում ենք, որ հետազոտություն իրականացնող կողմը նույն ապրանքը հանձնել էր տարբեր լաբորատորիաներ և ստացել տարբեր պատկեր. մի լաբորատորիայում ստուգել էին թթվասերի 12 տեսակ և ասել, որ դրանցից ոչ մեկը բուսական յուղ չի պարունակում, իսկ մյուս լաբորատորիան ստուգումներից հետո հայտարարել էր, որ որոշ տեսակներ պարունակում են բուսական յուղ: Սա խոսում է այն գործիքի մասին, որ գործունեություն ծավալող ընկերությունները, մեղմ ասած, կարողանում են շահարկել այն խնդիրները, որոնք հայտնաբերվում են վերահսկողության արդյունքում: Այո, հայտնաբերողը՝ դա կլինի առաձին, թե պետական վերահսկողությունը, չի ունենում խնդիր իր հայտնաբերած նյութի հետ, բայց մյուս կողմից՝ լաբորատորիաները, որոնք տալիս են եզրակացություններ, այսպես ասած, մեկը մյուսի վրա են բարդում սխալը, և շատ դեպքերում վերջնական արդյունքում մոլորության մեջ է հայտնվում սպառողը: Սա ինքնին խոսում է այն մասին, որ պետությունը պետք է գործիքներ կիրառի, որպեսզի լաբորատոր ոլորտում բացառի առկա խնդիրները», – ասում է Պիպոյանը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930