Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Գործող իշխանությունը միտումնավոր Շիրակի պետհամալսարանը տանում է լուծարման. «Ժամանակ»

Հունիս 13,2019 10:19

Շիրակի պետհամալսարանն առաջիկայում կամ կլուծարվի, կամ կմիավորվի այլ բուհի հետ։ Երեկ բյուջեի կատարողականի ժամանակ այդ մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձևավորվի նոր խորհուրդ, և հարցերն այդպես կլուծենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմա իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի, և այդ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հարցը լուծվի: «Եթե խելքի չգանք, Շիրակի համալսարանի հետ կապված, վիրահատական կլինեն միջոցները: Ես անձամբ երկու անգամ եղել եմ այդ բուհում, ամոթից գետինն էի մտնում, երբ այդ մթնոլորտը տեսնում էի, երբ դասախոսների միջև հարաբերություններն էի տեսնում, մի խայտառակություն, որը պետք է շտկել»:

Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը դեռևս ամիսներ առաջ էր կանխատեսել այս սցենարը։ Նա ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իշխանությունը մատը մատին չի տալիս Շիրակի պետհամալսարանում իրավիճակը կայունացնելու համար, քանի որ կոնկրետ խնդիր է դրել՝ բուհը լուծարել և միավորել այլ բուհի հետ՝ ռեկտոր դարձնելով իրենց ցանկալի անձին։

Համբարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ չի էլ զարմացել նախարարի հայտարարությունից։ «Ես այն ժամանակ էլ էի ասել, հիմա էլ պնդում եմ, որ գործող իշխանությունը միտումնավոր Շիրակի պետհամալսարանը տանում է լուծարման։ Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով։ Երվանդ Սերոբյանը պատահական մարդ չէ և պատահականության սկզբունքով չնշանակվեց ԺՊ։ Նա Արայիկ Հարությունյանի ընկերներից մեկի մոտ բարեկամն է։ Այնպես որ, ծրագիրը վաղուց է եղել՝ կազմաքանդել համալսարանը, և իրենք համառորեն դա առաջ են տանում։

Ամենազավեշտալին այս ամեն ինչում այն է, որ պարոն նախարարը փորձում է այս ամենում մեղադրել բուհի կոլեկտիվին, այնինչ՝ հենց ինքն է մեղավորը։ Հենց նախարարն է միտումնավոր նշանակել մեկին, ով բուհը չի կարող դուրս բրել ճգնաժամից, քանի որ այդ անձը՝ Երվանդ Սերոբյանը շատ սերտ համագործակցել է նախորդ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և շատ ակտիվ գործել է նրա ֆանակումբում։ Իսկ իշխանափոխությունից հետո պարոն Երվանդ Սերոբյանը սկսեց համագործակցել գործող իշխանությունների հետ»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ շատ է ցավում, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարող են իրենց թույլ տալ կազմալուծել 85 ամյա բուհը՝ միայն իրենց քմահաճույքից ելնելով։

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930