Օրերս «Մեդիամաքսը» հրապարակեց ամերիկացի տնտեսագետներ Դարոն Աճեմօղլուի եւ Ջեյմս Ռոբինսոնի հոդվածը: Հիշեցնեմ, որ այդ հետազոտողները հեղինակել են նաեւ Հայաստանում բավականին հայտնի «Ինչո՞ւ են պետությունները ձախողում» աշխատությունը: Հոդվածում, որը կոչվում է «Ինչպե՞ս են պոպուլիստները հաղթում», բերվում են տարբեր օրինակներ՝ այդ թվում «Բրեքզիթը» Բրիտանիայում եւ Թրամփի հաղթանակը Միացյալ Նահանգներում:
Պոպուլիզմի պատճառներից նշվում է մեծ անվստահությունը «նախորդ» էլիտայի հանդեպ, արմատական այլընտրանքի առաջադրումը եւ հավատը, որ պոպուլիստական խոստումները հնարավոր է իրականացնել: Իսկ որպես վտանգներ նշվում են «հակապլյուրալիզմը» եւ «ապաինստիտուցիոնալիզացիան»: Այդ դժվար արտասանելի եզրույթների տակ, ըստ ամենայնի, հասկացվում է հետեւյալը. եթե հաղթում է պոպուլիստը, ապա պաշտոնապես հայտարարվում է, որ, այսպես ասած, «ճիշտը մեկն է», «հաղթել է ժողովուրդը», որը, բնականաբար, ունի մեկ կարծիք, իսկ մնացած կարծիքները կարեւոր չեն եւ ավելին՝ հակաժողովրդական են: Բացի այդ, նման իրավիճակում ինստիտուտների, պետական մեխանիզմների հանդեպ վստահությունը խիստ պակասում է, մարդիկ համոզված են, որ խնդիրները կարող է լուծել պոպուլիստական առաջնորդը:
Կարելի է ավելացնել, որ պետական խորը արմատներ չունեցող երկրներում, որպիսին Հայաստանն է, ինստիտուտների նկատմամբ վստահություն առանց այդ էլ չկա, պարզապես մեր իրավիճակում այդ անվստահությունից բխող ապատիան փոխարինվում է լիդերի «հրաշագործությունների» հանդեպ հավատով:
Ահա եւ ստացվում է, որ մեքենայում ծխող եւ առանց համապատասխան վարորդական իրավունքի մեքենան վարող երթուղայինի վարորդը կարծում է, որ ինքը կգնա եւ անձամբ վարչապետի հետ իր «հարցերը կլուծի», իսկ եթե չլուծի, ապա «բազար կանի»: (Ի՞նչ կանի՝ փողո՞ց կփակի, ոստիկանական գնդի վրա՞ կհարձակվի): Քաղաքացիներին, այո, պետք է լսել, նրանց կարիքները պետք է իմանալ, բայց նրանց, իմ կարծիքով, չի կարելի է «լազվացնել» (կոպիտ բառ է, բայց ավելի լավը չեմ գտնում):
Կարդացեք նաև
Քաղաքացիներին, այո, պետք է լսել, նրանց կարիքները պետք է իմանալ, բայց նրանց, իմ կարծիքով, չի կարելի է «լազվացնել» (կոպիտ բառ է, բայց ավելի լավը չեմ գտնում):Երբ պայքար էր մղվում արագաչափերի եւ տեսախցիկների դեմ, երբ հետո օրինախախտ վարորդներին ներվեցին իրենց տուգանքները, դա, իհարկե, պոպուլիզմ էր, բայց դրա հետեւանքները դուրս են գալիս զուտ բյուջեի կորուստների սահմաններից՝ դրանով մարդիկ համոզվեցին, որ հակաօրինական գործողությունների համար պատիժն անխուսափելի չէ: Իսկ քաղաքացին, հակառակը՝ պետք է իմանա, որ օրենքի ցանկացած խախտման համար նրան, փոխաբերական իմաստով, «փռելու են ասֆալտին»: Եվ դա անելու են՝ հաշվի չառնելով օրինախախտի քաղաքական հայացքները:
…Հազարավոր արհեստավորներ գործ են անում՝ առանց հարկերը մուծելու: Հարյուրավոր երգիչներ երգում են հարսանիքներում, ստանում են եկամուտ եւ նույնպես պետական բյուջե ոչ մի կոպեկ չեն մուծում: Նրանց հնարավո՞ր է բերել հարկային դաշտ: Թե՞ պետք չէ ձեռք տալ՝ ցույցեր են անելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երբ լսում եմ Պոպուլիզմ բառը իմ մոտ ասոցացվում է ՊՈՒՊՈՒԼԻԶՄԻ հետ և այդ կարգի էլ վերաբերվում եմ…
Հենց նոր դիտեցի լրացնող տեսանյութը, որտեղ մեր կարգազանց վարորդը “կուրկուռի ձագի” կերպարի մեջ մտնելու փոխարեն պատրաստվում էր կառավարության դեմ, ինչպես ինքն էր արտահայտվում՝ “բոլոլ” անել, այսինքն՝ լազվելն ու հաբռգելը միավորել էր մեկ վարույթում։ 🙂
Տպավորություն ստացա, որ սա միայնակ հաբռգածի վարք չէր, ինչ որ մարդիկ “օգնել” ու ոգևորել էին նրան՝ “հիբրիդային պատերազմիկ” վարել։
Թ. 46 երթուղայինի միջադեպի նոր մանրամասները․
https://www.youtube.com/watch?v=rtrkTUQu1G8
Եթե մեր վարորդը քաղաքացիական օդանավի հրամանատար լիներ, նա իրեն նման պահվածք թույլ չէր տա ու ճանապարհի կեսից չէր ասի’ ինքնաթիռը փչացել է, դուրս եկեք 🙂 : Բոլոր կողմերն էլ ճիշտ են, այդ թվում նաեւ վարորդը, մեղավորները վարորդի ղեկավարներն են, որոնց գործը համակարգ ստեղծելն է, իսկ լավ համակարգում հենց նույն վարորդը իրեն շատ լավ կցուցաբերի, այնպես որ վարորդին վերականգնեք իր աշխատանքին ու փոխեք համակարգը: