Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Ջավադյանը չի ուզում այդ բորսաները, որովհետեւ հոգս է իր համար»

Հունիս 13,2019 09:30

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ մտահոգություն հայտնեց, որ եթե զբաղվենք անցումային արդարադատությունով, չի բացառվում, որ բոլոր տեսակի ներդրումները կզրոյանան. «Ով ասաց, որ անցումային արդարադատության բացակայությունն է ներդրումների նվազման պատճառը: Ներդրումներ անելու գործիքներ չկան, գործիքները ստեղծե՞լ ենք»: «Առավոտի» հստակեցնող հարցին՝ այսինքն չունե՞նք այդ կառույցը, որը ներդրողին կուղղորդի, պարոն Բագրատյանն ասաց՝ չունենք:

Ըստ Հրանտ Բագրատյանի, չունենք նաեւ բորսա. «Բորսա չունենք Կենտրոնական բանկի պատճառով, Արթուր Ջավադյանը չի ուզում այդ բորսաները, որովհետեւ հոգս է իր համար: Բորսա ունեցավ, ինքն այս անգամ բորսայի կայունության համար պետք է պատասխան տա, իսկ ինքը հանգիստ ապրել է սիրում, աշխատավարձ ստանալ»:

«Առավոտ» օրաթերթ

13.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930