Լրահոս
Օրվա լրահոսը

«5 տարին լրանալուց հետո պարտքերի տետրը պատռում, նորն են վերցնում»

Հունիս 13,2019 08:30

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Ճամբարակը զբոսաշրջային առումով բացահայտված չէ: «Մարդիկ երեւի խուսափում են այստեղ գալ՝ մտածելով, որ սահմանամերձ է, թեեւ հրաշալի բնություն ունենք»,-ասում է նա:

Ռոբերտ Օհանյան

Ռոբերտ Օհանյանի ձեւակերպմամբ, ճամբարակցիները հայրենասիրական մղումներով են այստեղ ապրում ու չեն լքում իրենց ծննդավայրը, թեեւ համայնքին բաժին են ընկել սահմանամերձ լինելու բոլոր դժվարությունները: Ցավով փաստում է, որ Ճամբարակից մեկնում են արտագնա աշխատանքի, ինչպես Երեւան, այնպես էլ մոտակա բնակավայրեր, որտեղ հնարավոր է ընտանիքը պահելու համար գումար վաստակել: Նաեւ հավելում է. «Այստեղ ցանկացած խանութում պարտքերի ցուցակներ կան, եւ երբ հինգ տարին անցնում է, փոքրիկ կրպակների՝ հույսները կտրած տերերը հին տետրերը պատռում, նորն են վերցնում»:

Լուսանկարները՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ճամբարակի խնդիրների մասին մանրամասն՝ առաջիկայում:

«Առավոտ» օրաթերթ

13.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930