ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ այսօր առավոտյան տեղի ունեցած ակցիայից հետո։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պնդում է՝ ՍԴՀԿ երիտասարդ անդամները անհիմն մեղադրում են իրենց կեղծարարության մեջ։ Ըստ նրա՝ երիտասարդները ներկայացնում են նյութեր, որոնցում հղումներն արված են արդեն չօգտագործվող դասագրքերից։
Պատմության ինստիտուտի տնօրենը անդրադառնում է նաեւ դասագրքերի որակին, ասում՝ ժամանակին իրենց համար դժվար է եղել գրելը, քանի որ «խորհրդային տարիներին խեղաթյուրված պատմությունը զրոյական վիճակից հասցրել են այնտեղ, որտեղ այսօր է»:
«Մենք կարողացանք այդքանը գրել, մեզանից հետո, եթե երիտասարդ սերունդը կարող է ավելին գրել՝ թող գրի, բայց մենք հետամուտ ենք լինելու որ մեր գրածները չարտագրեն:
Կարդացեք նաև
«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
Նա նաեւ դիմեց ՍԴՀԿ ղեկավարությանը՝ « Գրեք ձեր կուսակցության պատմությունը , ի տարբերություն ՀՅԴ-ի, դուք դա չեք արել և այսօր պարտավոր եք անել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում