Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ ազատամարտում ունեցել ենք խարդախ եւ վախկոտ ազատամարտիկներ». Գեներալ Մանվելի պաշտպանը՝ Աշոտ Իսախանյանի բողոքի մասին

Հունիս 12,2019 23:33

Ես վստահ եմ, որ Աշոտ Իսախանյանը որեւէ ընդհանուր բան Մանվել Գրիգորյանի հետ չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ. անդրադառնալով դատապարտյալ Աշոտ Իսախանյանի պնդմանը, թե տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը, Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել՝ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Hearings of Manvel Grigoryan’s case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative District

Մեր հարցին՝ ինչու չէր կարող կապ ունենալ Մանվել Գրիգորյանի հետ, եթե Իսախանյանն էլ էր ազատամարտիկ, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Աշոտ Իսախանյանը պատիժ է կրում դատավճռով ազատամարտիկների գումարները շորթելու համար, նա ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, խարդախության համար դատապարտված է ութ կամ տասը տարվա ազատազրկման: Հիմա չգիտեմ՝ ինչ ուժերից կամ ինչ ենթադրություններից հերթական շորթումն է ուզում կատարել: Մենք խոսում ենք մի մարդու մասին, որի խարդախ լինելը օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված է, այսինքն՝ որքանով կարող են արժանահավատ լինել տվյալ անձի ցուցմունքները, որոնք վերաբերում են 22 տարի վաղեմություն ունեցող իրադարձություններին, ընդ որում, այդ իրադարձությունները տեղի են ունեցել Իսախանյանի վարկածով, իսկ որտեղ է այդ պահին գտնվել Մանվել Գրիգորյանը, Աշոտ Իսախանյանը գիտի՞, թե՞ չգիտի:

Այն ժամանակահատվածը, որը նա նշում է, որ իր հետ կատարվել է, այդ ժամանակահատվածում աշխարհագրական դիրքը Մանվել Գրիգորյանի եւ Աշոտ Իսախանյանի արդյոք համընկնե՞լ է: Ես մանրամասն գիտեմ այդ տեղեկությունները, մանրամասն հետաքրքրվել եմ, բնականաբար եթե քննության առարկա դարձնեին, պետք է ճշտեին՝ վայրը, ժամը, Աշոտ Իսխանյանն այն աստիճանի անուշադիր է իր զրպարտությունների մեջ, որ որոշակի կարեւոր հանգամանքներ՝ հանցագործության սուբյեկտի, սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմը բոլորը խառնել է իրար:

Պետք է անլուրջ լինել Աշոտ Իսախանյանին լուրջ վերաբերելու համար: Ես հասկանում եմ՝ երբ որոշակի կանայք, ազատամարտից հետո ծնված երիտասարդներ վախեցած են, խոշտանգված են եղել, բայց երբ ասում են՝ ազատամարտիկն է վախեցել ու 22 տարի առաջ հանցագործության մասին հաղորդում չի տվել, ապա դուրս է գալիս, որ ազատամարտում ունեցել ենք խարդախ ազատամարտիկներ գումարած դրան նաեւ վախկոտներ, որոնք նույնիսկ խիզախություն չեն ունեցել ոստիկանություն դիմեն, բա ո՞նց են այդ մարդիկ մեր հայրենիքը պաշտպանել: Սրանք հարցեր են, որ օդում կախված են մնում:

Բացի այդ մեղսունակության խնդիր կա, որովհետեւ ՀՀ տարածքում գտնվելով ու պատիժ կրելու ժամանակահատվածում գոնե խցակիցներից չտեղեկանալ, որ ՀՀ-ում հինգ միլիոն դոլար քաղհայց ներկայացելը քրեական գործի շրջանակներում, որին դու նույնիսկ մասնակից չես դարձել, առնվազն կասկած է առաջացնում, որ մարդը պատասխան չի տալիս իր կատարած արարքներին, ունակ չէ հաշվետու լինել: Ցանկացած կալանավոր, որը ութ տարի անազատության մեջ է լինում, եթե ոչ ուրիշ բան, գոնե իրավագիտակցությունը բարձրանում է…Ինչ են խոստացել Աշոտ Իսախանյանին զրպարտության համար, չգիտեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930