Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղը դատարանը կհրապարակի Մարինա Պողոսյան-Արփի Մերաս գործով վճիռը

Հունիս 12,2019 20:45

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի եւ կանադահայ բարերար Արփի Մերասի գործով վճիռը: Այս գործով, հիշեցնենք, 2018 թվականի մայիսի 30-ին Երեւան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն արդարացվել էր: Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։

Իրավապաշտպանին`ուրիշի գույքը ապօրինի վաճառելու եւ գումարը յուրացնելու մեղադրանք էր ներկայացվել: Խոսքը 140 հազար ամերիկյան դոլարի մասին է: Մեղադրողն էլ կանադահայ բարերար Արփի Մերասն էր: Արփի Մերասը, գործի քննության ընթացքում, ավարտեց իր երկրային կյանքը: Դատական վեճն իբրեւ իրավահաջորդներ շարունակում են Արփի Մերասի որդիները: Վերջիններս Մարինա Պողոսյանի համար յոթ տարի ազատազրկում են պահանջում:

Այսօր կայացած նիստում, տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը հայտարարեց, որ անհիմն է համարում Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի`նախորդ նիստում արած պնդումները, գործով ձեռք բերված ապացույցների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ:

Հրանտ Անանյանի հերքումները Մարինա Պողոսյանին հունից հանեցին: Նա փորձեց լքել նիստերի դահլիճը: Դատարանը հորդորեց համբերատար լինել եւ հարգանքով վերաբերվել դատարանին եւ դատավարության կողմին: Դատարանում կրքերը թեժացան:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930