Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետությունում գնաճը կազմել է 2.8%: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակած ցուցանիշներից:
Ըստ նույն աղբյուրի, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 5.3%, սննդամթերքինն առանձին՝ 5.5%:
Իսկ ահա ալյուրը թանկացել է 4.1%-ով, հացը՝ 5.4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում, ըստ վիճակագրական կոմիտեի, տավարի միսն էժանացել է 0.9%-ով, խոզի միսն էլ էժանացել է 13.8% ո-վ: Գնաճ է արձանագրվել գառան, ոչխարի, այծի, եւ թռչնամսի շուկայում: Օրինակ՝ գառան, ոչխարի եւ այծի միսը թանկացել է 5.2%-ով, հավի, հնդկահավի եւ այլ ընտանի թռչունների միսը, ինչպես նշում է կոմիտեն, թանկացել է 13.6%-ով: Թարմ ձուկն էժանացել է 0.8% -ով, սառեցվածը՝ 0.2%-ով:
Կարդացեք նաև
Թարմ կամ պաղեցրած ծովամթերքի գնաճն այս մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 28.8%:
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքային խմբում գրանցվել է 3.5% գնաճ, անարատ կաթը 1.4%-ով է թանկացել, պանիր եւ կաթնաշոռն էժանացել են 4.8%-ով: Բայց այս տարվա մայիսին նախորդ մայիսի համեմատ ձուն թանկացել է 26.9%-ով, կարագն էժանացել է 0.4%-ով: Մարգարին եւ այլ բուսական յուղեր ապրանքախմբում գնաճը կազմել է 0.2%:
Ըստ վիճակագրական կոմիտեի, այս մայիսին նախորդի համեմատ մրգերը թանկացել են 3.2%-ով, բանջարեղենը՝ 22%-ով, կարտոֆիլը՝ 38.6%-ով: Ըստ նույն աղբյուրի, դիտարկվող ժամանակաշրջանում շաքարն էժանացել է 11.1%-ով:
Գնաճ է արձանագրվել նաեւ հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր ապրանքախմբում՝ 3.1%, իսկ առանձին հանքային կամ աղբյուրի ջուր ապրանքային խմբում գնաճը կազմել է 2.1%, զովացուցիչ ըմպելիքները՝ 4.9%-ով:
Ծխախոտային արտադրատեսակներն այս տարվա մայիսին նախրորդ տարվա մայիսի համեմատ թանկացել են 7.8%-ով, ալկոհոլային խմիչքները՝ 2.5%-ով, գինին՝ 8.7%-ով, գարեջուրը՝ 0.7%-ով:
Վառելիքի շուկայում եւ գնանկում եւ գնաճ է արձանագրվել. Օրինակ՝ բենզինն էժանացել է 5.0%-ով, դիզելային վառելիքը թանկացել է 1.8 %-ով, եւ ինչպես գրված է կոմիտեի հրապարակման մեջ, գազը թանկացել է 0.2%-ով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ