Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետերը խորհուրդ են տալիս «Կայսրության կործանում»-ից դասեր քաղել (Տեսանյութ)

Հունիս 12,2019 19:30

«Պետք է հասկանալ՝ ի՞նչ էր մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխությո՞ւն, իշխանափոխությո՞ւն: Եթե հեղափոխություն, ապա արդյոք դա լիբերալ դեմոկրատական հեղափոխություն էր, թե բուրժուադեմոկրատական հեղափոխություն էր, թե՝ ժողովրդական հեղափոխություն էր, թե, դա ընդհանրապես հեղափոխություն չէր»,-այսօր Հայ-ռուսական համալսարանում, որտեղ տեղի ունեցավ Եգոր Գայդարի «Կայսրության կործանումը» գրքի շնորհանդեսը ասաց ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը: Պարոն Դարբինյանն ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե դա ինչ էր:

Կարեւոր համարելով «Կայսրության կործանումը» գրքի թարգմանությունը,պարոն Դարբինյանն ասաց, որ այն մեզ խորհելու տեղիք պետք է տա: Գրքում մատնանշվում են այն խնդիրները,որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է այսօրվա Ռուսաստանում եւ հեղինակը բացատրում է, թե Խորհրդային Միության թույլ տված որ սխալներից պետք է խուսափել:

Գրքի մասնագիտական խմբագիր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, ասաց, որ այս գիրքը 90-ականների հեղափոխության մասին է: Պարոն Բագրատյանը ինչպես ռուսներին, այնպես էլ հայերին խորհուրդ տվեց խնդիրները փնտրել իրենց մեջ եւ դրանք չպայմանավորել արտաքին գործոններով:
Հրանտ Բագրատյանի խոսքով, Ռուսաստանում ստացվում է այնպես, որ 60-80 տարին մեկ անգամ հեղափոխություն է տեղի ունենում. «Այնտեղ, որտեղ կա հեղափոխություն,նշանակում է կա հասարակությանը կազմակերպելու լուրջ թերություններ: Լավ հասարակությունը չի գնում հեղափոխության ճանապարհով»:

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն էլ, ըստ պարոն Բագրատյանի, նույնպես ունի իր խնդիրները, քանի որ մինչեւ հիմա չենք կարողանում փոխել տնտեսական կուրսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930