Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:
Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:
Նա նաև հյուրերին տեղեկություններ է ներկայացրել նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երկրում գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների զարգացմանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ