Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սկզբում օրգանական սնունդն աճեցնում էի ընտանիքիս համար, հետո սկսեցի զբաղվել մարզի որոշ գյուղեր արտահանելով». Ֆլորա Ամիրջանյան

Հունիս 12,2019 17:47

Մարդկության կարևորագույն հարցերից մեկն առողջ լինելն է, իսկ օրգանական սննդի կիրառումը նպաստում է առողջ ապրելակերպին։ Այսօր շատ երկրներում, որոնց շարքին է դասվում նաև Հայաստանը, օրգանական սննդի կիրառումը դարձել է գլխավոր հիմնախնդիրներից մեկը, սակայն վերջին շրջանում Հայաստանը թիրախավորել է օրգանական գյուղատնտեսության ոլորտը` որպես առավել հեռանկարային ճյուղ: Այն մի համակարգ է, որտեղ չեն կիրառվում թունավոր նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր, իսկ օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր:

Թեև Հայաստանում համակարգը նոր է շրջանառության մեջ մտել, սակայն կան անհատ նորարարներ, ովքեր ավելի վաղ են սկսել զբաղվել օրգանական սննդի մշակմամբ: Նրանցից մեկը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակչուհի Ֆլորա Ամիրջանյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց օրգանական սննդի աճեցման իր եղանակների մասին. «Օրգանական սննդի գաղափարն առաջացել է օրգանական սննդի մասին տեղեկանալուց անմիջապես հետո: Ունեի հողակտոր, որը ճիշտ ոռոգելով` հողը սնուցել եմ օրգանական հումքով, և արդյունքում ստացել եմ առողջ բերք: Մասնավորապես օգտագործել եմ սննդի մնացորդներ, բանանի կեղևներ, գոմաղբ, ծառերից թափված տերևներ, ինչպես նաև մանդարինի կեղևներ, որը ոչնչացնում է հողում գտնվող և ծառերի արմատները վնասող բոյբոյ կոչվող միջատներին։ Սկզբնական շրջանում օրգանական սնունդն աճեցնում էի ընտանիքիս համար, այնուհետև որոշ ժամանակ անց` սկսեցի զբաղվել մարզի որոշ գյուղեր արտահանելով»։

Ֆլորայի խոսքով` կան շատ եղանակներ տարբերելու օրգանական սնունդը ոչ օրգանականից․ «Եթե ուզում ենք պարզել մեղրի օրգանական լինելը, ապա կատարում ենք հետևյալ փորձը: Մեկ թեյի գդալ մեղրի մեջ կաթեցնում ենք մեկ կաթիլ ջուր և սկսում ենք անընդհատ խառնել: Եթե մեղրն ընդունեց քառակուսի տեսք, ինչպիսին մեղրամոմինն է, այն օրգանական է, քանի որ վերջինս ունի հիշողություն: Բանջարեղենի դեպքում կարելի է 2 լոլիկ դնել լուսամուտի գոգին, որոնցից մեկը օրգանական է իսկ մյուսը՝ ոչ, և թողնել մի քանի օր: Առանց թունաքիմիկատների աճեցված լոլիկը կփոխի տեսքը` փոքր-ինչ թոռոմելով, բայց համն ու հոտը կմնա անփոփոխ, ինչը չենք ասի ոչ օրգանական լոլիկի դեպքում»։

Հիշեցնենք, որ Եվրոպական մի շարք երկրներում ստանում են օրգանական պարարտանյութեր. այն է` հողի վերին շերտով ծածկում են բանջարեղենի և մրգերի մնացորդները 1 տարվա կտրվածքով, և սննդային թափոնները վերածվում են օրգանական պարարտանյութի:

Օրգանական սննդամթերքը մարմնին տալիս է կենսական վիտամիններ, հանքային նյութեր եւ կենսական նյութեր, որոնք այն չեն կարող կամ միայն մասամբ են արտադրում։ Դրանք հակակշռում են սթրեսի, ֆիզիկական և մտավոր լարվածության կամ ֆիզիկական վարժությունների բացակայության հետևանքով մարմնի ավելի թուլացումը և օգնում են երկար պահել բջիջները:

Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930