Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում ընդունված բանաձևը որակել է որպես «անհիմն հերյուրանք». Ermenihaber.am

Հունիս 12,2019 17:19

Ermenihaber.am – Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։

Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա, իսկ Հոլանդիայի խորհրդարանի այդ քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքը, ինչպես նաև «Anadolu» պետական լրատվական գործակալությունը,  անդրադառնալով արտգործնախարարության հայտարարությանը, որևէ կերպ չեն հիշատակել ոչ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած որոշման բովանդակությունը և ոչ էլ այդ որոշման՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված լինելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն էր տվել մի բանաձևի, որով դատապարտվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը։ Միաժամանակ հոլանդական կառավարությունը պարտավորեցվել էր այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Ինչպես հայտնի է, 2019թ․ ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին հղած ցավակցական նամակում Էրդողանն Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1․5 միլիոն հայերին համարել էր «1-ին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել էր, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930