Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» հայցի քննությունը սկսված է. Լրագրողները ոտքի վրա են աշխատում

Հունիս 12,2019 17:07

Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն է։ Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որոնք, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի են։ Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունն է. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն,  կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել եւ ասել անձեռնմխելի՞ եմ»:

Պատասխանող կողմ Փաշինյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Գեւորգ Գյոզալյանն է։ Նիստն այժմ ընդմիջվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։

Հավելենք, որ հայցի քննությունն ընթանում է լրագրողների աշխատանքի համար անբարենպաստ պայմաններում։ Դահլիճի փոքր լինելու պատճառով լրագրողների մի մասը կանգնած է, որոշներն էլ նստած են կողմերի համար նախատեսված նստարանների մի հատվածում։

Դատավոր Լիլիթ Սարգսյանը հայտարարեց` կանխատեսելի չէր ԶԼՄ-ների նման հետաքրքրվածությունը, եւ հաջորդ նիստում դատարանը միջոցներ կձեռնարկի` նիստը մեկ այլ դահլիճում անցկացնելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930