Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օձի խայթոցի դեպքում սահմանափակել շարժունությունը,  կապել արյան հոսքի սահմանափակման համար եւ բուժօգնության դիմել. ԱԻՆ

Հունիս 12,2019 16:56

Հունիսի 12-ին՝  «Հայացք» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը՝ ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել  531 հրդեհի դեպք,  որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 82-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայությւան:

Հ. Խանգելդյանը նշում է, որ  հրդեհների գերակշիռ մասի պատճառը  մարդկային գործոնն է: «Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում,  հասկանալի է, որ  պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը;

«Մեր քաղաքացիներն  ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի, պատահարների դեպքում, նաև ցանկացած կենցաղային  հարցի շուրջ։ Մեր ծառայությունը հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ընկած ժամանակահատվածում 8783 դեպք, որից՝ 3852 արտակարգ բնույթի, իսկ 2869 եղել կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։

Անդրադառնալով օձերի հայտաբերման  և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:

Ըստ Հ. Խանգելդյանի, օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է  թունավոր (իժի 3 տեսակ եւ գյուրզայի 1 տեսակ):

Լրագրողի այն հարցին թե  ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը,  կապել արյան հոսքի սահմանափակման համար եւ բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:

Մասնագետը  տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ, եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել եւ նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից եւ 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել,:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ  հինգ ամսվա ընթացքում գրանցվել է ջրախեղդմա 5 դեպք:

Նա քաղաքացիներին  խորհուրդ տվեց ցուցաբերել առավել զգոնություն և զգուշավորություն:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930