Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Վարչական ռեսուրսի կիրառման լավագույն օրինակ էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քայլերթին. Ա1+

Հունիս 12,2019 16:19

Ա1+ – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը Կոմիտասի անվան պանթեոնում էր, անդրադարձավ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։

Վարչական ռեսուրսի կիրառման լավագույն օրինակ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քայլերթին, ասաց նա։ Աշոտյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք հնարավոր կլիներ պատկերացնել, որ օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում են իրենց կուսակից քաղաքապետերի թեկնածուների քարոզարշավներին։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, թե Աբովյանում հաղթեց ժողովրդավարությունը, Աշոտյանը նշեց, որ դա առնվազն ազնիվ չէ։

«Մի՛ արեք այդպես», – կոչ արեց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Իսկ այս -ը չի հիշում, որ Ս. Սարգսյանը նույնպես մասնակցում էր ընտրարշավին և հայտարարում ով է իրենց թեկնածուն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930