Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում խմբավորումներ չկան». Հունան Պողոսյանը հորդորում է հագուստի գույնի վրա չկենտրոնանալ

Հունիս 12,2019 16:05

«Մտավախություններ չունեմ, ինքս էլ պատրաստ եմ ենթարկվել դրան: Իմ անձնական կարծիքով՝ դա նորմալ գաղափար է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «վեթինգի» ենթարկվելու մասին հարցադրմանը, ասաց Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ըստ օպերատիվ տվյալների՝ ՀՀ-ում «սեւազգեստների» խմբավորումներ կան, Հունան Պողոսյանը նշեց. «Քրեածին-հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են ու կան, եւ դրանցով իրավապահները պետք է զբաղվեն: Նրանք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն իրականացնում են»:

Հարցին՝ «Սյունիքում սեւազգեստներ կա՞ն», նա այսպես պատասխանեց. «Հանդերձանքի եւ Սյունիքում իրավիճակի առումով պետք չէ ծայրահեղացնել: Գունավոր հանդերձանք կրողներ էլ կարող են լինել, որոնք փորձում են իրենց վեր դասել օրենքից: Դուք փորձում եք այլ կերպ մեկնաբանել, բայց կարծում եմ՝ այդ ամենը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր փորձում են օրենքից վեր դասել իրենց: Սյունիքում նման մտահոգություն կա, այդպիսի խմբավորումներ չկան»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/415836822331582/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930