«Այդ վարորդին աշխատանքից ազատել-չազատելու հարցը որոշել է մասնավոր ընկերությունը: Որոշել է մասնավորը, իսկ մենք կարող ենք միայն տուգանել այդ վարորդին կամ պահանջ դնել, ինչը դրված է բոլոր վարորդների առաջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով 46 համարի երթուղում ծխող վարորդի եւ ուղեւորի վիճաբանության դեպքին, ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա բնորոշմամբ՝ նշյալը միակ խախտումը չէ, որը կատարվում է Երեւանի ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտի համակարգում. «Մի վարորդը ծխում է, մյուսը՝ աղբ նետում: Չեմ չափազանցնում, բայց օրական մի քանի անգամ մեքենաս կանգնեցնում եմ եւ դիտողություն անում պատուհանից աղբ նետողներին: Անգամ տոպրակով աղբը շպրտում են փողոց: Օրը երեք-չորս անգամ այդպես է պատահում»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/1980650562041638/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգելի Քաղաքապետ, նկատողություն անելով կարգ ու կանոն չի հաստատվում։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, այն է՝ տուգանել, կամ ադմինիստրատիվ պատժամիջոցների համակարգ մշակել և կիրառել։ Նույնիսկ Գերմանիայի պես երկրում, որտեղ մարդիկ ձևավորվել են գործող համակարգի ներքո, այդ միջոցառումները իրականացվում են անխափան։