Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնական երաշխավորության համար դատարան դիմելու օրինական արգելք չի եղել նախագահների հետ կապված». Արթուր Դավթյան

Հունիս 12,2019 15:50

«Անձնական երաշխավորության համար դատարան դիմելու օրինական արգելք չի եղել նախագահների հետ կապված»,- Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Վերաքննիչ բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորագիր ներկայացնելուն:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ այս հարցով այլ հրապարակային տեղեկություն չունեն: Դառնալով իրենց բողոքներին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Հստակ է մեր իրավասությունը բողոք բերելու և հիմնավորումները, քանի որ մենք գնահատում ենք,  որ կայացված դատական ակտը, ընդհանուր դրա անհիմն և անօրինական լինելու ակնհայտ արդյունքում, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին: Եվ առաջին ատյանի դատարանը գտնում է, որ սահմանադրականության հարց կա՝ այն էլ խիստ սխալներ թույլ տալով»:

Հարցին՝ Դուք պնդո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ պահելը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դա որևէ մեկի ցանկությունը չէ, ուղղակի կամ ինքնանպատակ խնդիր չէ: Բոլորս հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք. 11 տարի անց սպանություն է հնարավոր լինում գոնե բավարար ապացույցներ ձեռք բերել: Այս գործերը փոխկապակցված են, այս գործերով հազարից ավելի անձինք ենք հարցաքննվել: Մենք այսօր մեղսագրել ենք Քոչարյանին մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները: Դրան ներգրավված են եղել նաև նրա հետ ծառայության մեջ եղած և կախվածություն ունեցող անձինք»:

Հարցին՝ Լևոն Սարգսյանը կարգավիճակ ստացա՞վ այս գործով, Արթուր Դավթյանը պատասխանեց՝ նրան ներգրավելու ուղղությամբ դեռևս գործողություններ կան:

Մյուս հարցին՝ ձերբակալությունները շարունակվելո՞ւ են, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Հուսով ու անհամբեր սպասում ենք, որ նման տվյալներ կլինեն բոլորի մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930