Մոսկվայում ի զորակցություն Իվան Գոլունովի երթի ժամանակ բերման է ենթարկվել Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հաղորդում է Meduza-ն:
Նշվում է, որ Նավալնիից բացի, ոստիկանները և Ռոսգվարդայի աշխատակիցները բերման են ենթարկել 94 մարդու:
Բերման ենթարկվածների թվում են տարբեր պարբերականների լրագրողներ, որոնք լուսաբանում էին ակցիան, նաև դեռահասներ: Որոշ բերման ենթարկվածների ձեռքից վերցրել են հեռախոսները:
Երթն իրականացվում է ի զորակցություն օրեր առաջ ձերբակալված և հետո ապացույցների բացակայության պատճառով ազատ արձակված հետաքննող լրագրող Իվան Գոլունովի: Ակցիայի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել լրագրողին անօրինական հետապնդելու մեջ մեղավորներին: Մոսկվայի քաղաքապետարանը երթը չէր արտոնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ