«ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասում է, թե Աբովյանը չեն ուզում դարձնել գործ տվողների քաղաք: Ես նման հայտարարության առնչությամբ դիմելու եմ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակով: Ի՞նչ է նշանակում «գործ տվողներ», ուրեմն՝ իրավապահներին ահազանգող քաղաքացին գործ տվո՞ղ է: Մենք ահազանգել էինք, որ ԲՀԿ-ական հանձնաժողովականի մոտ գտել էին ցուցակ՝ քաղաքացիների անուններով»,-Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց պարտված ՔՊ-ական թեկնածուին սատարող Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա հարցադրում արեց. «Էդուարդ Բաբայանը գուցե միայն «գողականո՞վ» է ուզում հարց լուծել: ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի նրա ասածները»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/373475916608374/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ