Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դուք, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ձեզ ինչպե՞ս եք թույլ տալիս հայտարարել մի բան, որը դեռ դատարանով ապացուցված չի». ԲՀԿ-ականի հարցը՝ մարզպետին

Հունիս 12,2019 15:39

Այսօր ԱԺ-ում, երբ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հարցրեց՝ «Դուք հայտարարում եք մամուլով, տարածում եք, որ Աբովյանի քաղաքապետարանում բազմաթիվ հանցագործություններ եք բացահայտել եւ հետամուտ եք լինելու, որպեսզի այդ հանցագործությունները մինչեւ վերջ բացահայտվեն եւ պատժվեն: Դուք գիտեք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եթե ձեր որեւէ հայտարարությունից որեւէ մեկը դեռեւս դատարանով չի ճանաչվել մեղավոր կամ անմեղ, դուք, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ձեզ ինչպե՞ս եք թույլ տալիս հայտարարել մի բան, որը դեռ դատարանով ապացուցված չի»:

Մարզպետը պատասխանեց. «Ես չեմ ասել հանցագործություն եմ բացահայտել, ես ասել եմ՝ իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած մի շարք առերեւույթ իրավախախտումների վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել մարզի դատախազին, հարուցվել է քրեական գործ: Սա՝ մեկ: Հողային աճուրդի փաստերի վերաբերյալ ամբողջ փաթեթն ուղարկվել է իրավապահ մարմիններին եւ հարուցվել է քրեական գործ՝ երկու: Իմ հաղորդման վրա երկու քրգործ է հարուցված, ես հարգում եմ անմեղության կանխավարկած ինստիտուտը եւ սպասում ենք իրավապահների իրավակարգավորումների արդյունքում վեր հանված այդ փաստերի հավուր պատշաճի քննմանը եւ հետագա գնահատականին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930