Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանք հանուն երեխաների (տեսանյութ)

Հունիս 12,2019 15:30

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «Սորս» հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։

Արտադրամասը  «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների:

«Տրամադրված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։  Արտադրանքը  բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930