ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանրապետական կուսակիցների հետ Կոմիտասի անվան պանթեոնում այցելեց ՀՀ 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 68 տարեկան:
Սերժ Սարգսյանը կրկին պահպանեց լռությունը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
ԶԼՄ- ների ներկայացուցիչները փորձեցին զրուցել նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Վերջինը շնորհակալություն հայտնեց չորրորդ իշխանությանը այսօր ներկա լինելու համար եւ ասաց, որ հարցերի ու պատասխանների օր չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ