Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆիրդուսի տակ ենք հասել, պայթեցումները կարող են խնդիրներ առաջացնել». Մարությանը՝ Մետրոպոլիտենի կառուցման ծրագրի մասին

Հունիս 12,2019 14:55

ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հարցրեց մետրոպոլիտենի կառուցման եւ վերակառուցման գործընթացի մասին: Հայկ Մարությանն ասաց, որ ծրագիրը դրենաժային թունելի կառուցման հետ էր կապված. «Այս պահին կատարողները հանդիպել են խոչընդոտների, դրա համար աշխատանքները կանգնել են: Կա խնայողություն այս մասով: Բայց այս պահին ինչի պետք է հասնեինք՝ հասել ենք: Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ծրագիրը պետք է իրականացրել մինչեւ վերջ: Ֆիրդուսի տակ ենք հասել, պայթեցումները կարող են խնդիրներ առաջացնել: Երեք ճանապարհ են մեզ առաջարկել կատարողները, որ մենք ընտրենք լավագույնն ու ամենաանվնասը»:

Հայկ Մարությանն ասաց, որ գործընթացը նորմալ է ընթանում:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ կանաչապատման, ինչպես նաեւ վերելակների վերանորոգման հոդվածներով լուրջ կրճատումներ եք արել՝ 2017-ի համեմատ: Կամ իրավական գնահատական պետք է տանք նախորդ կատարված աշխատանքին, կամ պետք է խորը վերլուծություն ներկայացնենք, թե ինչպես կարելի է համարյա կես գնով նույն գործողությունը կատարել, ինչ նախկինը: Բագրատյանը նաեւ բողոքեց, որ խնայողություն չեն անում, օրը ցերեկով լույսերը վառվում են, օրինակ, Պարոնյան փողոցի անցումում:

Ի պատասխան՝ Մարությանն ասաց, որ վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ են դրել՝ 130 մլն դրամ, այսպիսի գումար երբեւիցե չեն տրամադրել. «Ոչ թե իջեցրել, այլ բարձրացրել ենք: Կանաչապատման մասով մենք գնահատել ենք կանաչապատ տարածքների չափագրումը եւ հասկացել ենք, որ չափագրումը ճիշտ չի կատարվել, ավելի քիչ էր, դրա համար պակասեցրել ենք գումարը»:

Ինչ վերաբերում է օրը ցերեկով լույսերը քաղաքում վառելուն՝ Մարությանը վստահեցրեց, որ լույսը եթե վառում են, ուրեմն գործ են անում, ուզում են ստուգել, թե որն է աշխատում, որը՝ չէ:

Բագրատյանը նաեւ դժգոհեց, որ մայրաքաղաքում հանրային զուգարանները քիչ են, գյուղերից գալիս են քաղաք ու անընդհատ զուգարանի տեղ են հարցնում: Քաղաքապետն էլ պատասխանեց, որ հարց է՝ արդյոք նպատակահարմա՞ր է քաղաքում ամեն քայլափոխի ունենալ հանրային զուգարան, այգիներում հանրային զուգարաններ հիմնականում կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930